Tip:
Highlight text to annotate it
X
Վերադառնանք Իբիսայում` Martini Royale Կաստինգի հաջորդ դրվագին:
Ինձ լուսանկարչության վարպետ եմ զգում
Պարզապես տեսախցիկն այստեղ չէր
Բարի լույս աղջիկներ:
Բարի լույս:
Այսօրվա ձեր մարտահրավերը լուսանկարչությունն է:
Դուք հիանալի տեսք ունեք տեսախցիկի առջև, բայց մենք նաև
ուզում ենք տեսնել ձեզ վերջինիս դիմաց աշխատելիս: Ահա մի քանի
մասնագիտական խորհուրդներ լուսանկարիչ Սվեն Հոֆմանից այն մասին, թե
ինչպես իդեալական լուսանկարներ ստանաք:
Բարի լույս աղջիկներ, 3 փոքրիկ խորհուրդ ունեմ, որոնք
կօգնեն ձեզ իդեալական լուսանկարներ ունենալ: Առաջին
հերթին պետք է լինի գաղափար այն մասին,
թե ինչ եք դուք ուզում անել: Ո՞րն է այն միտքը կամ ուղերձը, որը
կցանկանայիք փոխանցել: Երկրորդը` լուսանկարի կոմպոզիցիան է.
սկսած այն բանից, թե լուսանկարը ինչպիսի ձևաչափով պետք է լինի`
ալբոմայի՞ն, թե գրքային: Նաև մի քանի պարզ բաներ. արևը
միշտ պետք է լինի ձեր կողքին
կամ ձեր ետևում: Ամենավերջինը և,
հավանաբար, ամենակարևորն այն է, որ նկարը պետք է զգացմունք արտահայտի:
Այն զգացմունքը, որը դուք ցանկանում եք նկարի միջոցով արտահայտել
և փոխանցել հանդիսատեսին: Samsung-ը մեզ
ֆոտոխցիկներ է տրամադրել, որոնց շնորհիվ դուք կզվարճանաք,
քանի որ հեշտությամբ են գործածվում և դուք կարող եք միանգամից
վերբեռնել Facebook-ում: Բայց այս ամենից զատ, կարծում եմ, պարզապես կվայելեք
ձեր փորձառությունը և կստեղծագործեք:
Այսպիսով, ձեզանից յուրաքանչյուրը լուսանկարում պետք է
լավագույնս արտահայտի Martini-ի կենսակերպը: Այստեղ ես ունեմ բանալի բառեր և ձեզանից
յուրաքանչյուրը պետք է ընտրի մոդելներ իր համար: Այն, թե ում կամ քանի հոգու կընտրեք
բացարձակապես թողնում ենք ձեր հայեցողությանը: Հաջողություն ձեզ:
Զվարճացե´ք: Հաջողություն եմ մաղթում ձեզ:
Շնորհակալություն
Առաջինը Կատարզինան է` Լեհաստանից:
Ես երջանիկ եմ: Սա հեշտ առաջադրանք է:
Պետք է ուղղորդես նրան, կարիք ունես ասելու որպեսզի հետևի ալիքին:
Սպասիր, սպասիր: Լավ, այն գալիս է, պահն է:
Կարծում եմ իսկապես կարևոր է, թե ում են նրանք ընտրում:
Երբեմն նրանք լավ են ճանաչում միմյանց, որն օգնում է կամ
երբեմն էլ ընտրում են միմյանց որոշակի վարքագծի կամ ոճի պատճառով:
Գեղեցիկ է:
Իսկ ստվերի մասին ի՞նչ կարծիքի ես :
Զիլ է:
Շատ դժվար էր ժայռի վրա մնալը:
Իմ մոդելը փայլուն էր: Ժենին հիասքանչ էր: Ցանկանում էի ցույց տալ, որ երջանկության համար դուք կարիք
չունեք այլ բաների. Միայն ջուր և զվարճացող աղջիկ:
Կարծում եմ շատ լավ էր: Նա շատ լավ էր ուղղորդում և կանգ էր առնում,
ընդհատում, ստուգում նկարները: Այդ ամենն անում էր շատ արագ:
Հաջորդը Հելենն է Էսթոնիայից:
Մտածեցի, որ Դոննյայի համար բնական և գեղեցիկ լուսանկար կանեմ:
Ինչպե՞ս կբացատրեք: Ո՞ւնեք որևէ միտք:
Այն մասին, թե ինչ եք ուզում անել:
Այո, ես օգտագործում եմ կանաչ ֆոնով տեսարան,
իսկ մոդելի դեմքը պետք է խաղաղ, մեղմ ու բարի լինի
և ցույց տա իր բնական գեղեցկությունը: Ես այդպես եմ ընկալում:
Հիանալի էր: Եվս մեկ հիանալի Martini-ի փորձառություն:
Առաջին խելացի որոշումը` դիտարկել Դոննյային որպես մոդել այս կերպ: Նա իսկապես
օժտված է դասական գեղեցկությամբ: Նրա գաղափարը շատ պարզ էր,
բայց կոմպոզիցիան հրաշալի էր:
Հաջորդը`Աննան Գերմանիայից:
Երբ ես լուսանկարում եմ, երբեմն միայն դեմք եմ նկարում,
երբեմն ոտքեր, երբեմն էլ ամբողջությամբ մարմինը այս գեղեցիկ ծառերով:
Լավ լուսանկար է, հրաշալի է: Գեղեցիկ է: Խոսիր նրա հետ, ասա, որ լավ է:
Իսկապես ուրախ եմ: Լուսանկարչական մարտահրավերն իսկապես հրաշալի էր:
Էլիզաբեթն էլ հրաշալի էր: Նրանց բոլորին սիրում եմ:
Շատ լավ է, շնորհավորում եմ:
Աննայի բառը նորաոճ է:
Աննան իդեալակaն էր և իսկապես արագ: Նրանից ընդամենը մի քանի
րոպե պահանջվեց մի քանի լուսանկարները անելու համար: Նա լավ արեց դա:
Հաջորդը մեր հոլանդացի օրիորդ Դոննյան է:
Իմ թեման ընկերությունն է: Ուզում եմ դիտողին ավելի մոտ պահել և
հետևաբար ես կլինեմ երրորդ ընկերը:
Վերջ տուր, եկ ստուգենք, եկ ստուգենք:
Եկե´ք աղջիկներ: Վե´րջ, մենք ավարտեցինք: Կարծում եմ լավ ստացվեց:
Հրաշալի է:
Կարծում եմ նրա գաղափարն իսկապես պարզ էր և լավն էր: Նա հոգ տարավ իր մոդելների մասին:
Նա իսկապես լավ աշխատեց:
Մյուսը Բեան է` Հունգարիայից:
Ես կարծում եմ գիտեմ, թե ինչպես լավ նկար ստանամ: Դուք լավ տեսք ունեք:
Կարծում եմ անկյունը կարողես շատ ավելի ցածրից վերցնել, մի փոքր էլ, մի փոքր էլ:
Հավանաբար դու մտափոխվեցիր, որ նրանց երեքին ես ընտրել և անցար երկուսին
Զվարճացեք: Ես իսկապես շատ զվարճացա և կարծում եմ իդեալական լուսանկար եմ ստացել:
Նրա միտքը լավն էր: Նա սկսեց 3 աղջիկների հետ և երբ ստուգում էին առաջին նկարները ,
ընդամենը նրան մի քանի խորհուրդ տվեցինք: Մեջտեղի աղջիկը դուրս եկավ,
մնացին երկուսը: Կարծում եմ դա իսկապես աշխատեց:
Հաջորդը Էլիզաբեթն է` Միացյալ Թագավորությունից:
Իմ թեման սուպերսթարն է: Եվ ես պատրաստվում եմ օգտագործել այս հնարավորությունը իմ լուսանկարի միջոցով ցույց տալու, թե
կանայք առասպելական են:
Լավ: Այսպիսով ուսերը ետ, միայն նայիր: Լավ, գեղեցիկ է: Ես բացատրեցի նրանց,
որ այն ինչ փնտրում էի, դա այսպիս կանացի ուժեղ կերպարն էր: Սա
լավագույն փորձառությունն էր ինձ համար, հնարավորություն` լինելու ստեղծարար: Գեղեցիկ ստացվեց:
Վերջացրեցինք:
Կարծում եմ նա շատ լավ աշխատեց: Նա ընտրել էր ճիշտ մոդել: Նա իսկապես
կենտրոնացած էր և այնքան ինքնավստահ էր:
Լավ աշխատանքն էր:
Հաջորդ լուսանկարողը Ժենին է Բուլղարիայից:
Իմ միտքը տղամարդկանց և կանանց միջև հակադրություն ստեղծելն է իմ լուսանկարում:
Այսպիսով, երբ դու Martini ես խմում, դու կարող ես լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես լինի դա` կին կամ տղամարդ:
Այսպիսով, սա քեզ համար է: Դու պետք է բեղերով տղամարդ լինես:
Կարող ես այն ամրացնել այնտեղ, որտեղ կամենում ես: Այսպիսով բեղեր և համբույր:
Նա մտքերի պակաս չունի: Նա նաև արագաշարժ դիզայներ է:
Նայիր նրան, խնդրում եմ, առանց կանգ առնելու: Կատարյալ է:
Կանգնիր հենց այդտեղ: Դա ավելի լավ է: Ինձ դուր է գալիս սա ղեկավարելը` համոզված լինելու համար, որ աղջիկները
կանեն հենց այն, ինչ ես ուզում եմ տեսնել:
Կարծում եմ արեցի դա:
Նա կոշտ լուսանկարիչ էր: Դիրքային միտը լավն էր
և լավ էր պատրաստվել: Փայլուն միտք էր:
Լույսն իդեալական էր, և նա իսկապես լավ աշխատեց:
Անչափ շնորհակալ եմ:
Երկրորդ մարտահրավերն ավարտվեց: Այժմ
ձեր հերթն է քվեարկելու խմբում ձեր սիրելին մասնակցի օգտին:
Ըստ ձեզ, ո՞վ է լավագույն կերպով մարմնավորում է “Չկա հաջողություն, կա նա, ով կարողանում է կերտել այն” կարգախոսը:
Նաև մի մոռացեք ստուգել մյուսների մասնակցությունը
իրենց խմբերում: Ձեր քվեներն իսկապես կենսական նշանակություն ունեն
բայց հիշեք, որ յուրաքանչյուր դրվագում կարող եք միայն
մեկ մասնակցի համար քվեարկել: Այսպիսով, եղե´ք ուշադիր:
Բաց մի´ թողեք Իբիսայում Martini Royale Կաստինգի հաջորդ դրվագը,
որտեղ բոլոր 28 մասնակիցները մեր հաջորդ և վերջին մարտահրավերին կմասնակցեն:
կմասնակցեն: Այդ կիսաշրջազգեստի վրա ռոմանտիզմ եմ տեսնում: